ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է․ ԱԻՆ

Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է․ ԱԻՆ

Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը երկկողմանի բաց է, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։

Փրկարարները սահմանազատել էին տարածքը և սահմանել հերթապահություն: Ժամը 09:08-ի դրությամբ ավտոճանապարհը միակողմանի էր բաց:

  • Կիսվել: