երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԼՎԿ-ն առաջարկում է տեղաշարժման խնդիրներով թոշակառուն ՀՀ-ում գտնվելը հաստատի հեռահար եղանակով

ԼՎԿ-ն առաջարկում է տեղաշարժման խնդիրներով թոշակառուն ՀՀ-ում գտնվելը հաստատի հեռահար եղանակով

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանում  գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ  նպատակը կենսաթոշակառուների ողջ լինելու փաստը հաստատելն է: Քանի որ առկա են ռիսկեր կենսաթոշակառուի Հանրապետությունից գնալու և մահվան հանգամանքը ուշ պարզելու հետ կապված: Միևնույն ժամանակ, առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Հաճախ էլ այդ պահանջի կատարման համար կենսաթոշակառուները և նրանց ընտանիքներն ունենում են բարդ խնդիրներ:

Առաջարկվում է կառավարության համար սահմանել եռամսյա ժամկետ՝ գործընթացն ամբողջությամբ սահմանելու համար, մասնավորապես՝ հստակեցնելու այն անձանց ցանկը և կարգավիճակը, ովքեր իրավունք ունեն օգտվելու բանկի հեռահար ծառայությունից և այլ էական հանգամանքներ:

 

 

  • Կիսվել: