կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը

Ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը

Մայիսի 22-ին ստորագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ծրագիրը նպատակ ունի Տավուշի և Շիրակի մարզերի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ներդրմամբ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը: Ստորագրմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Դրամաշնորհը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:

  • Կիսվել: