հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լուսինե Բադալյանն Արսեն Թորոսյանին խնդրեց հստակ ֆիքսել իր խոսքերը

Լուսինե Բադալյանն Արսեն Թորոսյանին խնդրեց հստակ ֆիքսել իր խոսքերը

Այսօր ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Դեղերի մասին օրենքի» փոփոխության՝ ԱՆ առաջարկի քննարկմանը ներկա էր նաև նախարար Արսեն Թորոսյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխության մեջ ռիսկեր է տեսնում, ուստի դեմ կքվեարկի: Նա հստակեցրեց, որ վտանգ է տեսնում, մասնավորապես, քաղաքացիներին տրամադրվող դեղերի մասին հանրային իրազեկումն ըստ անհրաժեշտության իրականացնելու հարցում։

Ի պատասխան՝ առողջապահության նախարար Թորոսյանն ասաց․ «Եթե իշխող խմբակցության պատգամավորը, որը մեր հենարանը պետք է լինի, Աժ-ում պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր հիմնավորումները, նման կերպ է վերաբերվում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ օրենքից այդ հոդվածը հանել»։

Նախարարի խոսքին արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ասելով. «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք: Այո, մերժում ենք կլասիկ քաղաքականությունը, որովհետև պառլամենտը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության։ Մեզանից յուրաքանչյուրն ընտվել է ժողովրդի կողմից և իր ներկայացուցիչն է, ոչ թե կառավարության»։ Բադալյանը խնդրեց հստակ ֆիքսել իր ասածը:

  • Կիսվել: