Ախալքալաքի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում սկսվել է փողոցային լույսերի տեղադրման աշխատանքները, զուգահեռ ընթանում է մյուս գյուղերի էլեկտրոնային մրցույթի փաստաթղթերի ձևակերպումն ու գնահատումը, գրում է jnews.ge-ը:

Գյուղերը հետևյալն են՝ Զակ, Դավնիա, Էրինջա, Բավրա, Բեժանո, Բուզավեթ, Թոթխամ, Խուլգումո, Ազավրեթ, Բուռնաշեթ, Մուրջախեթ, Խորենիա, Ափնիա, Գոգաշեն, Պտենա, Չամդուրա, Սիրկվա, Օրջա և Մաջադիա։

Զակ, Դավնիա, Էրինջա, Բավրա, Բեժանո գյուղերի աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթն արդեն հայտարարված է և հաղթողն է ՍՊԸ «Աքսու մետալը»։ Հինգ գյուղի լուսավորության համար նախատեսված է 47199․7 լարի։

Զակ գյուղում կտեղադրվի 13 լուսատար խողովակ, նախատեսված գումարը 8711 լարի է։ Դավնիա գյուղում նախատեսված է տեղադրել 7 լուսատար խողովակ, 4823 լարիով։ Էրինջա գյուղում կտեղադրվի 4 ցերեկային լուսամփոփ՝ 2841 լարիով։ Բավրա գյուղում նախատեսված է 13155 լարիով տեղադրել 18 լուսատար խողովակ, իսկ Բեժանոյում կտեղադրվի 6 և 12 լուսատար խողովակ տարբեր փողոցներում, 13155 լարիով։

Բուզավեթ, Թոթխամ, Խուլգումո գյուղերում նույնպես լուսավորման աշխատանքները կիրականացնի ՍՊԸ «Աքսու մետալը»՝ 27730 լարիով։

Բուզավեթ գյուղում կտեղադրվի 12 ցերեկային լուսացույց՝ 8087 լարիով, Թոթխամում՝ 12 հատ, 8087 լարիով, իսկ Խուլգումոյում կտեղադրվի 19 լուսացույց՝ 13326 լարիով։ Վերոնշյալ գյուղերում ցերեկային լույսերը կտեղադրվեն «Գյուղին օգնություն» ծրագրով։

Ափնիա, Գոգաշեն, Պտենա, Չամդուրա գյուղերում ընդհանուր կտեղադրվի 60 ցերեկային լուսամփոփ։ Ափնիա գյուղում կտեղադրվի 13 հատ՝ 8472 լարիով, Գոգաշեն գյուղում՝ 15 հատ, 10049 լարիով, Պտենա գյուղում կտեղադրվի 15 լուսամփոփ՝ 10049 լարիով և Չանդուրա գյուղում 17 հատ՝ 13107 լարիով։

Սիրկվա, Օրջա և Մաջադիա գյուղերի համար նախատեսված է 30680 լարի։ Սիրկվայում կտեղադրվի 12 լուսամփոփ՝ 8306․70 լարիով, Օրջայում՝ 20 հատ, 13116․10 լարի, իսկ Մաջադիա գյուղում կտեղադրվի 20 հատ ցերեկային լույս՝ 13103․38 լարիով։

Այս գյուղերի լուսավորման աշխատանքները նույնպես կիրականացնի ՍՊԸ «Աքսու մետալը»։

Աշխատանքներ են ընթանում Բուռնաշեթ, Մուրջախեթ և Խորենիա գյուղերի էլեկտրոնային մրցույթի փաստաթղթերի ձևակերպման և գնահատման ուղղությամբ։ Ընդհանուր գումարը՝ 26 785 լարի է։ Բուռնաշեթում կտեղադրվի 10 հատ լուսամփոփ՝ 6825 լարիով, Խորենիայում կտեղադրվի՝ 20 հատ, 13135 լարիով, իսկ Մուրջախեթում՝ 10 հատ, 6825 լարիով։

Գայանե Ակոջյան