հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լրագրող Բենջամին Քեմփերը ճանաչողական այց կկատարի Արցախ

Լրագրող Բենջամին Քեմփերը ճանաչողական այց կկատարի Արցախ

Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հնգօրյա այցով Հայաստան է ժամանել լրագրող Բենջամին Քեմփերը, որը գրում է այնպիսի հայտնի պարբերականների համար, ինչպիսիք են CNN Travel, Time, The Guardian, Bloomberg, Conde Naste Travel, Lonely Planet, National Geographic, Daily Beast և այլն։

Հայտնի լրագրողն արդեն հասցրել է այցելել Սևան, Գավառ, Դիլիջան և Գորիս։ Արցախի զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպված ճանաչողական այցի ընթացքում Բենջամին Քեմփերը կծանոթանա նաև Արցախի մշակույթին, ավանդական խոհանոցին, գինեգործությանը` վեր հանելով Արցախի գրավչությունը զբոսաշրջիկների համար։

  • Կիսվել: