ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Լոռու մարզում անվադողի պայթյունի հետևանքով տրակտորը կողաշրջվել է. ուղևորը հիվանդանոցում է

Լոռու մարզում անվադողի պայթյունի հետևանքով տրակտորը կողաշրջվել է. ուղևորը հիվանդանոցում է

Երեկ՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 12:00-ի սահմաններում Արևածագ գյուղի բնակիչ, 58-ամյա Երվանդ Ա.-ն Արևածագ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Բելառուս» մակնիշի 8929 համարանիշի տրակտորը վարելիս՝ կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևածագի ամբուլատոր կենտրոն», որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տրակտորի կողաշրջման պատճառը եղել է հետևի անվադողի պայթելը: Փատսի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: