Լոռոիում 48-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր հայտնվել ձորում․ կան վիրավորներ
Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արման Ղ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ 26-ամյա Մխիթար Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


