կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Լոռիում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու բենզատարը․ սկսվել է բենզինի արտահոսք

Լոռիում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու բենզատարը․ սկսվել է բենզինի արտահոսք

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են  Mercedes, Opel մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։

Բենզատարը կողաշրջվել է ու սկսվել է վառելիքի արտահոսք։

  • Կիսվել: