ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Լիտվացի փորձագետները հայ մասնագետներին են ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց երկրի փորձը

Լիտվացի փորձագետները հայ մասնագետներին են ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց երկրի փորձը

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում:
 
Լիտվայից Հայաստան ժամանած փորձագետների և հայ մասնագետների մասնակցությամբ քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
 
Կողմերը քննարկել են երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։
 
Հանդիպման ընթացքում լիտվացի գործընկերները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի իրենց երկրի փորձը, կատարված քայլերը և ներկայիս իրավիճակը:
 
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կիսվել են կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությամբ, ներկայացրել մեր երկրում հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, մինչ այժմ իրականացվող միջոցառումները: Քննարկվել են լաբորատոր հետազոտությունների, բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության, բնակչության հետ տարվող աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներն ու անելիքները:
 
Գործընկերները պայմանավորվել են կրկին հանդիպել` քննարկելու հետագա հեռավար համագործակցության հնարավորությունները:

  • Կիսվել: