հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղել

Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղել

Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը 28-ին Տոլեդոյում երկաթուղային վթարի պատճառով, որի հետևանքով ավելի քան 60 մարդ զոհվել է, 170-ից ավելի մարդ՝ տուժել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Սա Իսպանիայում 2026 թվականի սկզբից ի վեր երկաթուղային արդեն երրորդ խոշոր վթարն է։ Ըստ վարկածներից մեկի՝ վթարը տեղի է ունեցել համակարգիչների աշխատանքի խափանման հետևանքով:

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Տրանսպորտի նախարարության շենքի դիմաց, ոմանք շշեր են նետել ոստիկանների վրա։ Իրավապահ մարմիններն էլ արցունքաբեր գազ են կիրառել։ Տուժածների կամ ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։ ԶԼՄ-ների տվյալով՝ ցուցարարների շարքում եղել են ծայրահեղ աջակողմյան խմբերի ներկայացուցիչներ:

 

  • Կիսվել: