ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լիբանանահայ գործարարը 300 հազար դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Լիբանանահայ գործարարը 300 հազար դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր Մարտիրոսյանը համազգային դրամահավաքի շրջանակներում 300 հազար դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Բեյրութի պայթունից անմիջապես հետո Հիմնադրամը, միավորելով համահայկական ուժերը, շուրջ 300 000 ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերեց Լիբանանի բոլոր թվով 17 հայկական կրթական հաստատութուններին և 4 հայալեզու լրատվամիջոցներին։ Այս գումարով սկսեցին վճարվել 2020-21թթ․ ուսումնական տարվա առաջին եռամսյակի ուսուցչական բոլոր աշխատավարձները։ Այս աջակցությունն սկսվել է դեռևս մեկ տարի առաջ՝ կապված Լիբանանում ահագնացող տնտեսական ճգնաժամի հետ։

Այժմ հայրենիքին օգնության է հասել լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր Մարտիրոսյանը։ Վարձքդ ի կատար»,- հայտնել էնա:

  • Կիսվել: