ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լենա Նանուշյանը հանձնարարել է իրականացնել թմրամիջոցների վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ

Լենա Նանուշյանը հանձնարարել է իրականացնել թմրամիջոցների վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» են այցելել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը` ծանոթանալու իրականացված բարեփոխումներին:

Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի ուղեկցությամբ Լենա Նանուշյանն ու Վարդուհի Գրիգորյանը շրջել են հիմնանորոգված, վերազինված և կահավորված բաժանմունքներով։

Ներկայացվել են վերջին երկու տարում կենտրոնում իրականացված բարեփոխումները։ Այնուհետև հանիդպում-քննարկում է տեղի ունեցել կենտրոնի ավագ բուժաշխատողների և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայության աշխատակիցների հետ։

Սուրեն Նազինյանը ներկայացրել է վերջին 2,5 տարիներին իրականացված աշխատանքները և հետագա ծրագրերը։ Լենա Նանուշյանը հանձնարարել է իրականացնել թմրամիջոցների վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև զարգացնել նիկոտինային կախվածություն ունեցող անձանց բուժման և աջակցության ծրագրերը։

  • Կիսվել: