կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Լավ կլիներ՝ Ձեր հայտնի լայվից առաջ այս հարցումն անեիք, Ֆեյսբուքում ժամանակ չէիք կորցնի․ Հարությունյանը՝ Գորգիսյանին

Լավ կլիներ՝ Ձեր հայտնի լայվից առաջ այս հարցումն անեիք, Ֆեյսբուքում ժամանակ չէիք կորցնի․ Հարությունյանը՝ Գորգիսյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կառավարութանը հարցրեց՝ ի՞նչ է փոխվել դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման հարցում։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հեգնեց, որ եթե այդ հարցումը պատգամավորն աներ մինչև իր հայտնի «լայվը», ապա ժամանակ չէր կորցնի Ֆեյսբուքում։

Նախարարը նշեց թվեր, որոնց համաձայն՝ իր՝ նախարար դառնալուց հետո այդ լաբորատորիաների ֆինանսավորումը մի քանի անգամ աճել է։ Իսկ քաղաքականության մեջ, ըստ Արայիկ Հարությունյանի, ոչինչ չի փոխվել։ Ավելին, ըստ նախարարի՝ իրենց կառավարությունը ֆինանսներ է հատկացրել նոր լաբորատորիաների բացման համար։

  • Կիսվել: