կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Լավ առիթ է, որ «Հայկական ժամանակը» հաշվետվություն տա. Փաշինյան

Լավ առիթ է, որ «Հայկական ժամանակը» հաշվետվություն տա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, բայց կարծում է` երրորդ հանրապետության պատմության ամենամեծ հարկ վճարողներից մեկն է եղել «Հայկական ժամանակ օրաթերթը: Այս մասին այսօր նա ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Նա նշեց. «Կարծում եմ`շատ լավ առիթ է՝  թերթը հանդես գա հայտարարությամբ եւ իր վերջին եւ իր վերահիմնադրման օրից հաշվետվություն տա: Պարզ է, որ լրատվամիջոցների կյանքը առաջիկա 10 տարվա համար պլանավորված է եղել եւ փլուզվել է, եւ այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներիյն եւ չի էլ վճարում լրատվամիջոցներին, չնայած իմ՝  վարչապետ լինելու առաջին օրից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե մենք ինչպես պետք է անենք, որ լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ ստեղծենք»:

Փաշինյանն ասաց, որ ԱԺ-ում այս պահին էլ նախագիծ կա այս հարցի վերաբերյալ:

Նա նաեւ նշեց, որ լրատվամիջոցների մի մեծ խումբ կա, որը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ նրանք հասկանում են`այդ վիճակը երկար չի շարունակվելու, որովհետեւ նախկին իշխանությունների գումարները ավարտվելու են:

  • Կիսվել: