հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան Տարիել Բարսեղյանը

Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան Տարիել Բարսեղյանը

Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը:

Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում:

Ձեզ ենք ներկայացնում նրա կեսնագրությունը։

Կրթություն
1962 – 1967 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ,
1967 – 1970 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գիտական ատենախոսության թեմա
«Գույքային պատասխանատվության ինստիտւտի էվոլյուցիան և արդիական հիմնահարցերը», ի.գ.դ., 2006, ԺԲ.00.03, Մասնավոր իրավունք:
«Մատակարարի պատասխանատվությունը մատակարարման պայմանագրի առարկային ներկայացվող պահանջների խախտման համար», ի.գ.թ.1972թ,
ԺԲ.00.03, Մասնավոր իրավունք:

Գիտական հետազոտությունների շրջանակ
Քաղաքացիական իրաունք, Քաղաքացիաիրավական պատասխանատվություն, մտավոր սեփականության իրավունք, գործարարական իրավունք

Կարդացվող դասընթացներ
Գործարարական իրավունք

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1970 թ-ին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
1967 – 1972 թթ. ՀԽՍՀ ավտոտրանսպորտի մինիստրության թիվ 1 տրեստում որպես իրավախորհրդատու
1973 թ-ին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս
1973, 1975 թթ. դասախոսների վերապատրաստման դասընթացներ
1977 թ-ին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
1988 թ-ին Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ
1990 թ-ին ՀՀ Գերագույն դատարանի նախագահ
1990 թ-ին Մոսկվայի պետական համալսարանում քաղաքացիական իրավունքի ամբիոնների վարիչների վերապատրաստում
2002 թ-ին Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ
2008 թ-ին վերընտրվել է Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ
2013 թ-ից Քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.03) անդամ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
ԵՊՀ գիտական խորհրդի անդամ,
Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ,
Արդարադատության խորհրդի անդամ,
ՀՀ Իրավաբանների միության անդամ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն

  • Կիսվել: