երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալի հայրը՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, արդարացվել է

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալի հայրը՝ գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, արդարացվել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանն արդարացվել է։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, փոխանցում է hetq.am-ը։

Մարկոսյանը 2015 թվականին ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով անցնող Գնել Թևոսյանի հայրն է։ Վերջինս սովորելիս է եղել նույն ինստիտուտում։ Թևոսյանն, ինչպես նաև ինստիտուտի երեք այլ կուրսանտ, մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ, գործի քննությունը դեռևս շարունակվում է։ Որդուն սպանության գործով մեղադրանք առաջադրելուց հետո Մարկոսյանն ազատվել է ինստիտուտում զբաղեցրած պաշտոնից, ապա Հայկազ Բարսեղյանի սպանության գործի ընթացքում ձեռք բերված նյութերով նոր քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Մարկոսյանին մեղադրում էին որդու համար ինստիտուտում արտոնյալ պայմաններ ստեղծելու մեջ։

Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ Զարմիկ Մարկոսյանը, «հանդիսանալով ռազմական ինստիտուտի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, այն է՝ որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանի, ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար՝ զբաղվել է որդու հովանավորչությամբ, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ հունվարի 28-ը ներառյալ հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գնել Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից»։ Մարկոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Շարունակությունը՝ hetq.am-ում։

  • Կիսվել: