Կոտայքում DAF բեռնատարը «Բոմբ» հյուրանոցի մոտ կոտրել է բաժանարար գոտու արգելապատնեշները. խցանումը հասնում է 10 կմ–ի
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Բոմբ» հյուրանոցի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից մեկի փրկարարները։


