հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոտայքի մարզում 28–ամյա վարորդը Ford Focus-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է

Կոտայքի մարզում 28–ամյա վարորդը Ford Focus-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 29-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա  Աննա Մնացականյանը  իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով  Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

 Վթարի հետևանքով Ա. Մնացականյանը տեղում մահացել է: 

Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:

 Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 

  • Կիսվել: