Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, ապա՝ երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Ռուբեն Մելքոնյանը իր վարած Mercedes E420 մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին բախվել է Արմեն Հեպոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհով անցնող գնացքների համար նախատեսված երկաթգծի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանմատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանն ու Միշա Ստեփանյանը:
Փաստի առթիվ Մ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել են սթափ: