ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրենը

Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրենը

Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը։ Այս մասին հայտնում են Արարատ բշժկական կենտրոնից:

Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը:

Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում որպես թերապևտ, անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։

Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գևորգյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Աստված հոգիդ լուսավորի բժշկուհի ջան»,- ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: