Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով տուժող Արման Սարոյանը բարձրաձայնում է իր նկատմամբ սպառնալիքների մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով տուժող Արման Սարոյանը ցանկանում էր, որ գործը դռնփակ քննվի: Այսօրվա դատական նիստին նա միջնորդեց դռնփակ քննել գործը՝ նշելով, որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչում, ընդհուպ՝ քրեական վարույթ կա նախաձեռնված՝ իր նկատմամբ սպանության սպառնալիք հնչեցնելու համար:
Պաշտպանական կողմը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ կարևորելով գործի հրապարակայնությունը, ինչպես նաև դիտարկելով, որ Արման Սարոյանի նկատմամբ հանրային պարսավանքը չի սահմանափակվում դատական նիստերի դահլիճով, և նիստը դռնփակ դարձնելը չի կարող կանխել պարսավանքը:
Միաժամանակ, պաշտպանական կողմը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում են անվտանգության միջոցներ այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակցին վտանգ է սպառնում, և այդ միջոցների մեջ դատական գործը դռնփակ քննելը ներառված էր:
Դատավոր Սերժ Ռուշանյանը գործը դռնփակ քննելու միջնորդությունը մերժեց, իսկ իսկ քիչ անց, ինչպես արդեն նշել ենք, որոշում կայացրեց գործն ուղարկել Երևանի դատարան:
Նյութը՝ factor.am-ի:



