ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում

Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում իրականացվում են հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ։

Աշխատանքների նպատակն է ապահովել տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը։

  • Կիսվել: