կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 17-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Արթուր Մ.-ն, որը 2018 թ. դեկտեմեբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Արթուր Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին:

  • Կիսվել: