չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Արաբկիրի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները, ինչպես միշտ, շրջայց էին կատարում սպասարկվող տարածքում։

Ծառայության ընթացքում ոստիկանների ուշադրությունից չի վրիպում ոչ մի դեպք։ Այս անգամ ևս անմիջապես նկատեցին կասկածելի իրողությունը։

Պարզվել է՝ երիտասարդը Ազատության պողոտայում կայանված մեքենայի վրայից բացահայտ հափշտակել է դրամապանակ և դիմել փախուստի:

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: