շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կողային հայելիներ գողանալուց հետո ոստիկանության ծառայողները բռնել էին (տեսանյութ)

Կողային հայելիներ գողանալուց հետո ոստիկանության ծառայողները բռնել էին (տեսանյութ)

Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ մեքենայի կողային հայելիներ է գողացել։

Նրանք Մալաթիայի քրեական հետախույզների հետ Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։

Նոր Նորքի 7-րդ զանգվածում բնակվող 33-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն տվեց, որ գողացել էր Օհանովի փողոցի 18 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի կողային հայելիները, նաև կատարել էր այլ գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց պարզելու ուղղությամբ: «Մերսեդեսի» հայելիները հայտնաբերվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: