ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կողաշրջվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա․ անհրաժեշտ է հատուկ տեխնիկա

Կողաշրջվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա․ անհրաժեշտ է հատուկ տեխնիկա

Նոյեմբերի 24-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:  Այս մասին PrimeNews.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ա.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

  • Կիսվել: