Կոչ եմ անում դադարեցնել կատարել հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի դերը. Եղոյան
Չնայած վերջին օրերին հնչող բոլոր պարզաբանումներին, որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը:
՛՛Այս մարդկանց կոչ եմ անում դադարեցնել խաղալ մեր բնակչության նյարդերի հետ, չսնել ադրբեջանական մեդիա դաշտը սին պատրանքներով և ընդհանրապես դադարեցնել կատարել հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի դերը՛՛,-նշել է նա։