Կլուծարվի՞ արդյոք ԳԱԱ-ն. ԿԳՄՍ նախարարի պարզաբանումը
Այսօր ԱԺ-ում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ՀՀ ԳԱԱ-ի լուծարման մասին մամուլում շրջանառվող լուրերին:
Նա, մասնավորապես, նշեց. Մենք առաջարկ ունենք ԳԱԱ-ի հետ կապված: Առաջարկում ենք որոշակի գործառութային փոփոխություններ կատարել: Ըստ էության, ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ի ներքո, ունենալու են խորհուրդներ և կառավարման այլ ձև: ԳԱԱ-ն որոշակի գործառույթներ է պահպանելու: ԳԱԱ-ից մեր թվարկած 6 կետերի վերաբերյալ արձագանքի ենք սպասում:
Հարցին, թե Նախարարարությունը պատրաստվու՞մ է նախաձեռնել Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու գործընթացը, նախարարը պատասխանեց, որ վերջին քննարկումներից հետո նախագծում փոփոխություններ չեն եղել:


