հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կլիմայի փոփոխությունը լրջագույն խնդիր է, սակայն կարող ենք գտնել դրա լուծումը. STARMUS-ի  մասնակից

Կլիմայի փոփոխությունը լրջագույն խնդիր է, սակայն կարող ենք գտնել դրա լուծումը. STARMUS-ի  մասնակից

Աշխարհում ներկայումս լրջագույն խնդիրը կլիմայի փոփոխությունն է և դրա հետևանքով առաջացած ճգնաժամը։ STARMUS-ի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ամերիկացի ինժեներ, դիզայներ, գործարար եւ ներդրող Թոնի Ֆադելը՝ խոսելով այն մասին, թե որն է գիտնականների համար ամենալուրջ մարտահրավերը:

Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխությունը, որպես ճգնաժամ, ստեղծել են մարդիկ, սակայն ոչ մեր սերունդը, այլ մեզնից առաջ, սակայն մենք կարող ենք գտնել խնդրի լուծումը: ՛՛Ես իմ մասնակցությունն ունենում եմ այդ գործընթացում՝ ներդրումներ անելով խորհրդատվական կազմակերպություններում, որոնք համապատասխան տեղեկատվություն են տարածում, թե ինչպես կարող ենք մեղմել կլիմայի փոփոխությունը՛՛,-ասաց Ֆադելը։

Իր հերթին Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին էլ նշեց, որ STARMUS-ը կարող է այդպիսի հարթակ ստեղծել, որը կկարողանա նմանատիպ գլոբալ խնդիրները լուծել։

 

  • Կիսվել: