ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կիբերհանցագործությունների աճի վրա համավարակի ազդեցության վերաբերյալ տվյալներ դեռ չկան,  բայց հանցագործությունների թիվն աճել է. Գրիգորյան

Կիբերհանցագործությունների աճի վրա համավարակի ազդեցության վերաբերյալ տվյալներ դեռ չկան, բայց հանցագործությունների թիվն աճել է. Գրիգորյան

Հայաստանում հիմնական հանդիպող կիբերհանցագործությունները համակարգչային խարդախությունների հետ են կապված, երբ հանցավորը, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խաբեությամբ կարողանում է ստանալ անձնագրային, բանկային քարտերի տվյալներ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։

Նա, ամսնավորապես, նշեց. ՛՛Որոշ դեպքերում որևէ ծառայության դիմաց, որով հետաքրքրված են քաղացիները, իր կողմից նախապես տրամադրված որևէ հաշվեհամարից ստանում են իր կողմից նախապես պահանջված գումարը ու հափշտակում՛՛։

Գրիգորյանի խոսքով՝ հանդիպում են նաև այլ դեպքեր՝ կապված անձնական հաշիվներն ապօրինի տիրանալու, մարդկանց անձնական տվյալները պահելու կամ հանցավոր ճանապարհով ստանալու ու այն հետագայում օգտագործելու միջոցով։

Նա նշեց, որ դեռևս չկան տվյալներ կիբերհանցագործությունների աճի վրա համավարակի ազդեցության վերաբերյալ, սակայն հանցագործությունների թիվն աճել է: Գրիգորյանն ասաց. ՛՛Մարդիկ քչացրել են իրենց ֆիզիկական շփումները այլ անձանց հետ և առավել հաճախ են օգտվում համացանցի ծառայություններից, հաճախակի են միմյանց հետ շփվում համացանցով, ուստի մեծանում է նաև ռիսկերը կիբերհանցագործության զոհ դառնալու համար։ Կիբերհանցագործներն էլ կենտրոնացնում են իրենց ուժերը, որպեսզի կարողանան օգտվել այս իրավիճակից՛՛։

Գրիգորյաը նշեց նաև, որ կիբերհանցագործների կողմից թիրախավորվում են հիմնականում այն անձինք, որոնք ունեն ֆինանսական, սոցիալական խնդիրներ և գումար ստանալու համար փորձում են դիմել հեշտ միջոցների

  • Կիսվել: