կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա. Դավիթաշենի ոստիկանների բացահայտումը

Խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա. Դավիթաշենի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի լույս 23-ի գիշերը:

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթաշենի 2-րդ փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի Արարատյան զանգվածի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված:
Ըստ տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: