կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խստացված ստուգայցեր են իրականացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում. ԱԱՏՄ

Խստացված ստուգայցեր են իրականացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն այսօր ոստիկանության հետ համատեղ, բազմապատկված ուժերով, խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։
 
Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք,
այդ թվում՝
 
Հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 խախտում,
Դեղատներ՝ 50 ստուգայց, 11 խախտում,
Հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ 5 ստուգայց, 1 խախտում,
Նախադպրոցական կրթության հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
Գեղեցկության սրահներ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
Բուժհաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,
Մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 132 ստուգայց, 18 խախտում,
Գրասենյակային տարածքներ՝ 25 ստուգայց, 7 խախտում,
Արտադրական տարածք՝ 3 ստուգայց, 1 խախտում:

  • Կիսվել: