Խոշոր վթար Ավանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն, վերջինս կողաշրջվել է
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ «Էվրիկա» խանութի դիմաց, բախվել են Mercedes, Nissan, BMW, Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։


