ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր հրդեհ՝ Տավուշի Վարագավան գյուղում. այրվել է մոտտ 200 հակ անասնակեր

Խոշոր հրդեհ՝ Տավուշի Վարագավան գյուղում. այրվել է մոտտ 200 հակ անասնակեր

Հուլիսի 12-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարագավան գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ 

ԱԻՆ-ից  հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարագավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

  • Կիսվել: