հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խոշոր հրդեհ Նորամարգում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Նորամարգում (տեսանյութ)

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 6-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 7-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:56-ին, մարվել` 17:25-ին: Այրվել են մոտ 200 հակ անասնակեր և 1000 քմ խոտածածկույթ:

 

  • Կիսվել: