ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները 2 ժամ է` պայքարում են կրակի տարածման դեմ

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները 2 ժամ է` պայքարում են կրակի տարածման դեմ

Արդեն 2 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարում դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ, գրում է  shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Հրդեհի պատճառը պարզվում է: 

  • Կիսվել: