երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Խոշոր հրդեհ՝ Արարատի դիզվառելիքի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ՝ Արարատի դիզվառելիքի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը արդեն 30 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկաներից ժամանած հրշեջները պայքարում են Այնթափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող բենզալցակայանների տարածքում առաջացած կրակի դեմ: 

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ այս պահին տուժածներ չկան:

  • Կիսվել: