ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են VAZ 21703-ն ու ՌԴ համարանիշներով Volkswagen-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են VAZ 21703-ն ու ՌԴ համարանիշներով Volkswagen-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի 33-ամյա Անտոն Նիկոլաևիչի վարած Volkswagen մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Հարությունյանի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Իսկ Ա․ Նիկոլաևիչն ու Կ․ Հարությունյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Լիաննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Իսախանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Թելոյանի գլխավորությամբ։  

  • Կիսվել: