երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 24 տոննա բեռով բարձված «Scania» բեռնատարը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 24 տոննա բեռով բարձված «Scania» բեռնատարը կողաշրջվել է

Օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Աղվանու հենակետի մարտական հաշվարկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել սենդվիչ-բլոկներով՝ մոտ 24 տոննա։

  • Կիսվել: