հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Կոտայքում. 31-ամյա վարորդը Nissan Murano-ով հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Կոտայքում. 31-ամյա վարորդը Nissan Murano-ով հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արմենուհի Պ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմենուհի Պ-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 43-ամյա Նաիրա Ա-ն, 36-ամյա Արտակ Ա-ն և 27-ամյա Գևորգ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում։ 

  • Կիսվել: