ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
«Թրամփի երթուղու» իրականացումը թույլ կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել Իրանի մոտ․ ՌԴ ԱԽ

«Թրամփի երթուղու» իրականացումը թույլ կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել Իրանի մոտ․ ՌԴ ԱԽ

Հայաստանում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել Իրանի սահմանին անմիջական հարևանությամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Դա Արևմուտքին, ամերիկացիներին հնարավորություն է տալիս անմիջապես Հայաստանի տարածքում և Իրանի սահմանին անմիջական հարևանությամբ տեղակայել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունների ստորաբաժանումներ, ինչպես նաև հետախուզական ենթակառուցվածք», — հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

  • Կիսվել: