երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան ի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

 

  • Կիսվել: