շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խորհրդանշական է, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա հետ. Ավանեսյան

Խորհրդանշական է, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա հետ. Ավանեսյան

«Խորհրդանշական է, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացումը համընկավ մեր երկրի Սահմանադրության օրվա՝ պետական տոնի հետ», - բժշկագիտական խոշորագույն համագումարի բացմանը, ողջունելով աշխարհի բոլոր կողմերից Հայաստան ժամանած անվանի բժիշկներին, գիտնականներին, բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

«Միասին կարող ենք ավելին» համահայկական համագումարի այս տարվա կարգախոսը ավելի քան երբևէ արդիական է. մեկտեղելով Հայաստան-Արցախ-Սփյուռք ամբողջ ներուժը՝ հնարավոր կլինի հզորացնելու առողջապահական համակարգը։

4 տարին մեկ կազմակերպվող կարևորագույն այս միջոցառումը համահայկական բժշկագիտական մտքի հայրենիքում մեկտեղման, փորձի փոխանակման, մարտահրավերների դիմակայման ուղիների մշակման բացառիկ հարթակ է։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 8-ը։

  • Կիսվել: