երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոջոյանը քննարկել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ և ինտեգրված կառավարմանը վերաբերող հարցեր

Խոջոյանը քննարկել է ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ և ինտեգրված կառավարմանը վերաբերող հարցեր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 8-12-ը Զարգացման Ֆրանսիական գործակալության հրավերով պաշտոնական այց է կատարել Ֆրանսիայի Հանրապետություն:

Այցի շրջանակում կայացել են հանդիպումներ Գյուղատնտեսության և պարենի նախարարության Եվրոպայի և միջազգային բաժնի ղեկավար Ֆրեդերիկ Լամբերի ու գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ծրագրի պատասխանատու Փոլին Մույոնի, Էմբրունի քաղաքապետ և Սուդի շրջանի փոխնախագահ Շանթալ Էյմեուդի, ԶՖԳ-ի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի փոխտնօրեն Սանդրա Քասաբի, Գյուղատնտեսական պալատի և PACA (Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր) տարածաշրջանի SAFER կազմակերպության ներկայացուցիչների և ոլորտի այլ պատասխանատուների հետ։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, ֆրանսիական մոդելի օրինակով ջրային ռեսուրսների ինստիտուցիոնալ և ինտեգրված կառավարմանը, գյուղատնտեսական հողերի կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։

Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: