ԿԳՄՍ նախարարը հայտնում է, որ հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․
«Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։
Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»։


