ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

«Ավարտին է մոտենում համայնքային ծառայության ոլորտում իմ առաքելության այս փուլը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում վերջին գրեթե 2,5 տարվա իմ գործունեությունը մեծ փորձառություն էր ինձ համար։ Մեր հայրենիքի համար այս բարդ ժամանակներում հնարավորություններիս սահմաններում փորձել եմ անել ամենը Երևան քաղաքի՝ ինձ վստահված հատվածում անհրաժեշտ բարեփոխումներ անելու, հանրությանը ծառայելու և հանրային բարիք ստեղծելու ուղղությամբ։ Շատ բան հասցրել եմ անել, իսկ ինչը չհասցրեցի՝ վստահ եմ՝ բարեխղճորեն կյանքի են կոչելու Կենտրոն վարչական շրջանի ինձ հաջորդող ղեկավարները։

Շնորհակալ եմ ինձ այս կարևոր առաքելությունն իրագործելու հնարավորությունը տալու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կենտրոն վարչական շրջանի իմ թիմին, առանց որոնց անձնվեր և պատասխանատու աշխատանքի հնարավոր չէր լինելու գրանցել դրական արդյունքներ։

Հաջողություն եմ մաղթում Կենտրոն վարչական շրջանի հաջորդ ղեկավարին և աշխատակազմին համայնքին ծառայելու գործում։

Իմ հետագա գործունեության մասին հետաքրքրվողներին կտեղեկացնեմ առաջիկայում»:

  • Կիսվել: