չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կենդանաբանական այգու մոտ բախվել են Volkswagen Tuareg-ը, BMW-ն ու թիվ 35 համարի ավտոբուսը, կան վիրավորները

Կենդանաբանական այգու մոտ բախվել են Volkswagen Tuareg-ը, BMW-ն ու թիվ 35 համարի ավտոբուսը, կան վիրավորները

Երեւանում, այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 11։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ, բախվել են 22-ամյա Խորեն Հարությունյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 44 ՍՍ 484 համարանիշի, 21-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած BMW 528 մակնիշի 88 PP 01 համարանիշի և 49-ամյա Սերոբ Մանուկյանի վարած թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

  • Կիսվել: