կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021-իի մարտին 2020-ի մարտի համեմատ գրանցվել է 16,5 % գնաճ

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021-իի մարտին 2020-ի մարտի համեմատ գրանցվել է 16,5 % գնաճ

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24,6 % գնաճ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: 

Ըստ Ծառայության պաշտոնական տվյալների՝ ձեթի միջին գնաճը կազմել է 62,2 %: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում ևս կտրուկ՝ 40,9 %, գնաճ է արձանագրվել։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16,5 % գնաճ:

Ձվի գինը աճել է 78,2%-ով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9,4 %․ հացի և ալյուրի գներն աճել են համապատասխանաբար 8,6 % և 14,4 %:

Բենզինը թանկացել է 4,9 %-ով

  • Կիսվել: