ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կատարի ազգային գրադարանում բացվեց հայ-արաբական հարաբերություններին վերաբերող ցուցահանդես

Կատարի ազգային գրադարանում բացվեց հայ-արաբական հարաբերություններին վերաբերող ցուցահանդես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվեց «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրվել են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից  9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։

Ցուցադրական պաստառներում ներկայացվեցին հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։ Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։

  • Կիսվել: